Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նրա անունը Ֆրանչեսկա է

Նրա անունը Ֆրանչեսկա է
19.12.2012 | 16:18

Սիլվիո Բեռլուսկոնին ոչ միայն վերադառնում է մեծ քաղաքականություն, այլև նորից ամուսնանում է, ավելի ճիշտ` նոր ամուսնությունը մեծ քաղաքականություն վերադարձի ծրագրի մի մասն է, որովհետև ընտրողները չեն սիրում տխուր ամուրիներին: Համենայն դեպս` Իտալիայում: Ֆրանչեսկան նեապոլուհի է, 28 տարեկան, արդեն ութ տարի հանդիպում է Կավալիերիի հետ: Նա Սիլվիո Բեռլուսկոնիին հետապնդող ոչ մի սկանդալի մեջ ներքաշված չէ և համարյա իդեալական հարսնացու է` լինելով նախկին վարչապետի դստեր ընկերուհին: Իսկ 48 տարվա տարբերությունն առանձնապես մեծ խոչընդոտ չէ մեծ քաղաքականության մեջ:

Դիտվել է՝ 3312

Մեկնաբանություններ